ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- նշեց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված:
Նա նաև հավելեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Պաշտպանության նախարարությունը չի արձագանքելու նախարարությանը վերաբերող հայտարարություններին: «Ես խնդրում եմ, որ ըմբռնումով մոտենաք, մենք չենք արձագանքելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության կողմից արտադրվող JAS-39 Gripen կործանիչները: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի իր սեփական աղբյուրին:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս առաջարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան խոսել էր Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հավանականության մասին՝ նպատակ հետապնդելով նվազեցնել կողմերի կախվածությունը Ռուսաստանից ստացվող մատակարարումներից:
JAS-39 Gripen-ը 4-րդ սերնդի թեթև տեսակի, մեկ շարժիչով աշխատող կործանիչ է, որի մարտական շառավիղը կազմում է 800 կմ: Այն կարող է կրել ինչպես «օդ-մակերես» տեսակի զենքեր, այնպես էլ «օդ-օդ» տեսակի հրթիռներ հակառակորդի կործանիչներին դիմագրավելու համար: Այն առանձնանում է արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր գնով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01