ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարին, որի հետևանքում 4 զինծառայող զոհվեց, այն նախ մեծ ողբերգություն համարեց բոլորի համար և իր ցավակցությունը հայտնեց:
Նա հայտնեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է` ըստ հնարավորությունների, մատակարարումների ժամկետների մեջ, և առաջնահերթությունը` անձնակազմի տեղափոխումները, ապահովման ծառայությունների ուշադրության կենտրոնում են:
«Ինչ է պատահել կոնկրետ, նախաքննության արդյունքում պարզ կլինի, ծառայողական քննությունը իրականացվում է արդեն վեցերորդ օրը, և այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: Ինձ համար արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական, քանի որ ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր ևս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայի, որը որ շրջվել է: Այսինքն՝ եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նկատեց, որ հարցեր են առաջանում նաև, թե ինչու են ժամկետայինները վարում մեքենաները և նշեց. «Ժամկետային զինծառայողները, անցնելով համապատասխան պատրաստության, միգուցե ոչ պատշաճ մակարդակի, բայց նրանք բավականին փորձառու զինծառայողներ են եղել, պատրաստված, ընդ որում, լավագույններից մեկն է զոհվել»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մեքենաների թիվը և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավելու մեքենավարմանը անհամաչափ է, իսկ ժամկետայիններով կարողանում ենք խնդիրը լուծել, և դրա համար նրանցով լրացնում են բացը: Դավիթ Տոնոյանն ասաց, որ դա միշտ է եղել և դրանից ձերբազատվել դեռ չեն կարող մոտակա ժամանակներս:
«Ծառայողական քննության արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարը որոշումներ է կայացնելու, գլխավոր շտաբն իր որոշումները կայացնելու է իրեն վերաբերող մասով, որից հետո կսպասենք նախաքննության ավարտին»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01