«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քննարկվել են երկու երկրների միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։
Կողմերը ներկայացրել են նաև իրենց երկրներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, քննարկել են ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Վազգեն Պետրոսյանը և Իրակլի Կարսելաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում:
Նշենք, որ Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը եզակի է, այն համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի: Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44