 
            ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար ԱՁ բացելու մասին տեղեկատվությունը կատարյալ աբսուրդ է, նման բան չկա և պարզապես չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում, նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան:
«Արդեն տպավորություն է, որ մամուլն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվություն է հրապարակում, և մենք, մեր գործերը թողած, մեր օրակարգը թողած, պիտի անընդհատ զբաղված լինենք այս կամ այն լրատվամիջոցի ապատեղեկատվությունը հերքելով: Ո´չ, չկա նման բան և չի կարող լինել: Որևէ կերպ ԲՀԿ-ն չի շահագրգռելու ընտրողին: Մենք օրակարգ ունենք, ներկայացնելու ենք մեր նախաընտրական ծրագիրը: Մենք ասելու ենք, գալիս ենք այս քաղաքական,տնտեսական ծրագրերով, որոշողը դուք եք լինելու, որքան վստահության քվե կտաք մեզ, այդքանի համար էլ շնորհակալ կլինեք և կաշխատենք մեր վստահության քվեի սահմաններում: Չի կարելի ինչ-որ բան հորինել, այն ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և «Կիկոսի մահի» ժանրով փորձել դրա  հետևանքների վերաբերյալ վերլուծություններ անել և պարզաբանումներ պահանջել»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բավականին զվարճացրել է այդ տեղեկատվությունը:
Անդրադառնալով հարցին, թե կարող է վստահեցնել, որ առհասարակ ԱՁ-ներ այս ժամանակահատվածում չեն բացում, պատգամավորը, որն արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է Սյունիքի մարզից, ասաց.
«Ես առհասարակ բիզնեսից այնքան հեռու եմ, որքան ինչ-որ մեկը Մարսից, բայց, վստահ եմ, որ որևէ անօրինական նպատակով, որը ենթադրյալ գործողություն է, որ կարող է կապ ունենալ ընտրությունների հետ, չկա և չի կարող լինել»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի կարծում, թե տեղեկատվությունը կրկին սև-սպիտակի տրամադրություն ստեղծելու համար է տարածվել, ըստ նրա՝ պարզապես փորձ է արվում ստվերելու ԲՀԿ-ին, ինչը չի ստացվի:
 
                                        11:38
 
                                        11:00
 
                                        10:33
 
                                        12:22
 
                                        12:05
 
                                        11:44
 
                                        11:06
 
                                        10:46
 
                                        10:32
 
                                        10:12
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        18:56
 
                                        18:22
 
                                        17:51
 
                                        17:36
 
 
                                        11:00 25.10.25
 
 
                                        10:46 24.10.25
 
 
                                        10:33 25.10.25
 
 
                                        09:01 24.10.25
 
 
                                        09:26 24.10.25
 
 
                                        09:46 24.10.25
 
 
                                        10:32 24.10.25
 
 
                                        12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:52
 
                                        09:42
 
                                        09:35
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:45
 
                                        09:22
 
                                        09:14
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:31
 
                                        09:26
 
                                        09:14
 
                                        09:01