Ազգային ժողովում հերթական նիստի օրակարգում 2019 թվականի բյուջեի նախագիծն է, որի հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն է:
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հարցն ուղղելով Ատոմ Ջանջուղազյանին, ասաց, որ հանրության սպասելիքները 2019 թվականի բյուջեից մի քիչ այլ էին. նոր Հայաստան, նոր բյուջե էին ակնկալում:
«Ինչևէ, այս պահին մենք ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ այս պահին մենք ունենք իներցիոն բյուջե: Ես այսպես ձևակերպեմ՝ իներցիոն, կհամաձայնեք, թե ոչ, կնշեք ձեր պատասխանում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե արդյոք դուք մտածում եք բյուջեի ծախսային մասը նորովի քննելու, նոր բանաձևով հաշվարկելու մեխանիզմը, կա՞ ծախսերի չափելիության խնդիրը: Եթե, օրինակ, մենք ուզում ենք ՏՏ ոլորտը զարգացել, չպետք է իներցիոն նույն գումարը տրամադրենք, որքան այս տարվա բյուջեում է, պետք է համարձակ ձևով տեղաշարժ անենք»,-ասաց Բագրատյանը:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հանրային սպասումները պետք է լինեն տարբեր, այլապես երբևէ չի լինում քննադատություն: Ինչ վերաբերում է բյուջեի իներցիոն լինելուն, նա ասաց, որ նախագիծը ներկայացնելիս հայտնել է, թե բյուջեն ինչ տրամաբանության մեջ է:
«Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունենք: Եթե միայն օրենքներով է սահմանված, թե որքան ծախս պետք է անենք, որը մեր ընդհանուր հնարավորության 70 %-ն է, միջազգային պարտավորությունների համաձայն, սահմանված է, որ մեր հնարավորության 11 %-ը պետք է ծախսենք: Կառավարության որոշումներով, որոնք բխում են օրենքներից, սահմանված է, որ 9-10 %-ը պետք է ծախսենք, և միայն 10 %-ը մնացել է հայեցողականության համար»,-ասաց Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ բյուջեի առանձնահատկությունն այն է, որ հերթական փուլն է թևակոխել այս գործընթացը, որտեղ գնահատվում են ոչ թե գործընթացները, ոչ թե ծախսվող ֆինանսական ռեսուրսները, այլ արդյունքները, որոնք այդ ֆինանսական ռեսուրսներով ակնկալվում է արձանագրել:
«Սա հեռու է կատարյալ լինելուց, բայց բոլորիս ջանքերի արդյունքում, ես համոզված եմ, որ հնարավոր է հասցնենք այնպիսի վիճակի, որ ծախսերն արդյունավետ են, թե ոչ, հնարավոր լինի դատողություն անել բյուջեում առաջարկված ցուցանիշներով»,-ասաց հիմնական զեկուցողը:
Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ հասկանալի է, որ արդյունավետությունն ամեն դեպքում հաշվվում է, դրված է այդ խնդիրը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44