Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network) ս․թ․ նոյեմբերի 14-16-ը կանցկացնեն «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո:
Ինչպես տեձղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:
Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:
Համաժողովին կներկայացվի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրեր, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագիր, մասնավորապես Արագածոտնի մարզում գտնվող Թալին-2 տեղանքում արևային կայանի կառուցման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակով անցկացվելիք մրցույթի մանրամասները:
Նախատեսվում է ներկայացնել Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ստեղծված նպաստավոր միջավայրը՝ տեղական ներդրողների և բանկերի փորձով, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանները:
Համաժողովի երկրորդ օրը կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարները, ֆինանսական հնարավորությունները, արևային էներգիայի ներուժը:
Միջոցառման երրորդ օրը նախատեսված է այցելություն «Թալին-1» գործող արևային կայան և «Թալին-2» տարածք, ինչպես նաև «SolarOn» արևային վահանակներ արտադրող գործարան, տեղում ծանոթանալ տեղական արտադրանքին:
Համաժողովին ներկա կգտնվեն մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55