Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լրացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։
Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքում ուղղակի փոփոխություններ են արվել, դրվագներ ավելացվել, բայց հրաժարվեց բովանդակությունը ներկայացնել:
«Նոր բացահայտումներ չկան, բովանդակային ինչ-որ լրացումներ են արվել, բայց նորություն չէ, ինչը որ նախկինում հրապարկվել է, դրանք են ավելացվել»,- ասաց նա:
Ըստ փաստաբանի՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դրանով հանդերձ չի փոփոխվել: «Իր մասով փոփոխություն չի արվել, առաջադրված մեղադրանքը նույն հոդվածով է շարունակում մնալ, ուղղակի մեջը որոշակի տվյալներ են ավելացրել գործի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2008թ-ի «Մարտի 1»-ի գործով ՀՔԾ-ում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01