Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը:
Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:
Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:
Համաշխարհային տվյալների համաձայն` դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են` ժառանգական նախատրամադրվածությունը (1 տիպի ՇԴ), անառողջ սննդակարգը, ավելցուկային քաշը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ծխախոտի օգտագործումը, կանանց մոտ հղիության դիաբետը կամ 4-կգ և ավելի քաշ ունեցող երեխայի ծննդաբերությունը:
Շաքարային դիաբետի հիմնական ախտանիշերն են՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն (պոլիուրիա), անհագ ծարավի զգացում (պոլիդիպսիա), մշտական քաղցի զգացում, քաշի անկում կամ ավելացում, տեսողության վատթարացում, վերքերի դանդաղ լավացում:
Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում այս ախտանիշները կարող են հանկարծակի ի հայտ գալ: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման սկզբնական փուլում այս ախտանիշները կարող են ավելի թույլ արտահայտված լինել, այդ իսկ պատճառով հիվանդությունը կարող է ախտորոշվել սկսվելուց մի քանի տարի անց, արդեն բարդություններ առաջանալուց հետո: Ոչ վաղ անցյալում այս տիպի դիաբետը ախտորոշվում էր միայն մեծահասակ մարդկանց շրջանում, բայց այժմ երիտասարդացման միտում է արձանագրվում և այն ախտահարում է նաև դեռահասներին և երիտասարդ տարիքի բնակչությանը, որը պայմանավորված է ռիսկային վարքագծով:
Անվերահսկելի դիաբետի ընդհանրական արդյունք է հանդիսանում հիպերգլիկեմիան կամ արյան մեջ գլուկոզի պարունակության մակարդակի բարձրացումը, ինչը ժամանակի ընթացքում բերում է օրգանիզմում արյան շրջանառության, նյարդային, տեսողական և այլ օրգան համակարգերի ախտահարման:
Հիվանդության և հետագա բարդությունների զարգացման կանխարգելումը հնարավոր է սքրինինգային՝ արյան գլուկոզի պարունակության պարզ հետազոտության (լաբորատոր անալիզի) միջոցով, ինչը բավականին մատչելի թեստ է: Դիաբետի դեղորայքային և ոչ դեղորայքային բուժումը ուղղված է արյան մեջ գլուկոզի քանակի նվազեցմանը, ինչպես նաև արյունատար անոթների քայքայմանը նպաստող հայտնի ռիսկի գործոնների նվազեցմանը:
Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների` շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք):
Յուրաքանրյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:
Հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ ներկայումս պետության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: 2015 թվականի հունվարից «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվում է ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, շաքարային դիաբետի կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված անվճար սքրինինգ: Ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել շաքարային դիաբետի անվճար հետազոտություններ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01