ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանըհաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեյրանյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
«Շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծում աշխատանքի խրախուսման ուղղությամբ: Սակայն դա պետք է լինի չափելի: Իսկ դա հնարավոր է, եթե որոշ ժամանակ հետո արձանագրենք, որ միկրոտնտեսությունից ինչ-որ տոկոս փոխանցում կատարվի դեպի մանր ու միջին բիզնես: Ես հեռու եմ այն մտածելակերպից, որ բոլոր միկրոտնտեսությունները անպայմանորեն մանր ու միջին կդառնան: Սակայն եթե այդ անցման դինամիկան չնկատվի, կստացվի, որ աշխատանքի խրախուսումով պարզապես տուն պահելու համար զբաղվածության տեղ ենք ստեղծում: Աշխատանքի խրախուսումը պետք է լինի համապարփակ, բոլոր ոլորտներում` կրթության, մշակույթի»,-ասաց Սեյրանյանը:
Պատգամավորը նշեց, որ այս տարվա բյուջեին տալիս են իներցիոն բնորոշումը: Նրա կարծիքով` այն իներցիոն է նաև մի շարք այլ առումներով: «Այն իներցիոն է, առաջին հերթին, իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիների բոլոր բյուջեները փորձում են լուծել մեթոդաբանական երկու խնդիր` ստեղծել եղածի վրա հիմնված և ուզածի վրա հիմնված բյուջե: Այսինքն՝ բյուջեն ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, նաև տեսլականի և ցանկությունների վրա: Սակայն երկրորդի համար խանգարող հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում»,-նշեց պատգամավորը:
Սեյրանյանի կարծիքով` բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ շուկայական տնտեսության մեթոդաբանության վրա, կառուցված են` փորձելով մեղմել սոցիալական խնդիրները: Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը նա համարեց սոցիալական ոլորտը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44