Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ որպես հեղափոխական թիմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Իմ քայլը» դաշինքով: «Համամասնական ցուցակում ընդգրկված է 183 անձ: Ցուցակում ընդգրկված է մեր ամբողջ քաղաքական թիմը, նրանք, ովքեր զբաղվել են կուսակցական գործունեությամբ, կառավարության և Ազգային ժողովի անդամները»,- ասաց Կոստանյանը:Նա շեշտեց, որ ցուցակը համարում են հեղափոխական իր ողջ տրամաբանության մեջ: «Ցուցակում մի շարք անձանց ներգրավվածությունը պայմանավորված է այն հայտարարություններով, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը: Մասնավորապես, Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի ներգրավումը պայմանավորված է հենց այդ հայտարարություններով»,- մանրամասնեց Կոստանյանը:
Վահան Կոստանյանն ընդգծեց, որ իրենց ցուցակում անձանց ներգրավելով՝ հաշվի են առել նրանց անցած ճանապարհը, պրոֆեսիոնալիզմը: «Մենք ինչպես մերժել ենք, այնպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների մեխանիզմը: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել նման գործունեությամբ, մեր թիմում տեղ չունեն»,- ասաց նա:
Դաշինքի ցուցակները ձևավորվել են, հիմք ընդունելով սկզբունքները, որ հաստատվել են կուսակցության ներսում քննարկումների արդյունքում:
Անդրադառնալով դաշինքի ցուցակում լրագրողների ներգրավմանը՝ Վահան Կոստանյանը տրամաբանական համարեց այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր երկար տարիներ լուսաբանել են քաղաքական գործունեությունը, ցանկություն ունեն անմիջական մասնակցություն ունենալ այդ ամենին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01