Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:
«Նախագիծը, ժողովրդական խոսքով ասած, վերաբերում է «տոտոներին և վիվառոներին», օրենսդարական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը: Խոսքը վերաբերում է Հայաստանում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործուենության օրենքով արգելմանը, ինչպես իրենց գրասենյակների, այնպես էլ վիրտուալ, ինտերնետ հարթակում գործուենության արգելմանը»,-շեշտեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նրա ձևակերպմամբ, տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք, որոնց դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել:
«Սրա շուրջ կա համահայաստանյան համաձայնություն, 99,9 տոկոսն այդ հարցում ունի համաձայնություն: Սա վիճարկելի չի, իսկ ովքեր վիճարկում են, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա»,-ընդգծեց Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս, տարբեր առիթներով անդրադառնալով այս հարցին, միանգամայն ճիշտ նկատել է, որ մի ամբողջ ժողովուրդ ներքաշել համազգային «ղումարբազության» մեջ, ոչ միայն սխալ է տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլև անդառնալի կորուստներ է հասցնում մեր ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին:
«Ես լավատես եմ, որ այս մոտեցումը վաղը, երբ առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իր ատացոլումը կստանա կողմ քվեարկելու տեսքով»,- ասաց նա:
Հանրապետական գործիչը նաև խոսեց այն մասին, թե ինչու է օրինագիծը քննարկման առարկա դարձել այսքան ուշացած:
«Ես այս նախագծի շուրջ աշխատել եմ ավելի քան հինգ տարի և բացառապես գործող տարբեր կառավարությունների որոշակի պատճառաբանություններ են ներկայացրել, թե ինչու չի կարելի արգելել վիճակախաղերը։ Ես կարծում եմ, որ յոթերորդ գումարման ԱԺ-ն կարող է իր միասնական դիրքորոշմամբ անել այն կարևոր քայլը, որ բոլորս, առանց քաղաքական պատկանելիության, գիշերը կարողանանք հանգիստ քնել, քանի որ իր երեխային, ծանոթի երեխային կամ անծանոթին, փրկում է պոտեցիալ ճահճից»,-նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանը մոլախաղերի տեսակետից գտնվում է ռիսկային գոտում:
Սամվել Ֆարմանյանը նաև հայտարարեց, որ բոլոր այն երկրնում, որտեղ ապրուստի միջոցները քիչ են, նման խաղերը ծաղկում են ապրում: «Էլեկտրականության հետ կապված ցանկացած սարքավորում, ընդուպ՝ լվացքի մեքանա կամ արդուկ, միացրեք և կտեսնեք իրենց գովազդները, չեմ խոսում հեռուստատեսության, կայքէջերի մասին, լավ, այս գովազդի շուկան, որ այսքան աճում է, ամեն տեղ իրենք են, այս միջոցները որտեղի՞ց են առաջանում: Պետությունը ներգործության անհրաժեշտություն ունի և պարտավոր է»,-ասաց նա:
Ֆարմանյանը նշեց, որ փաստարկները կարող է շարադրել մի քանի օր շարունակ: «Իմ խնդրանքն է «Ծառուկյան» դաշինքին, որն, իմ կարծիքով, իր գործունեությամբ ապացուցել է, որ բոլոր վճռորոշ հարցերում եղել է ժողովրդի կողքին, վաղն ամբողջական ներկայությամբ աջակցեք, որ այս վիվառոները երկրում չլինեն»,-խնդրեց խորհրդարանականը՝ դիմելով նաև ՀՅԴ-ին և «Ելքին»:
«Ես լավատես եմ, որ հասկանալիորեն կիսելով կառավարության պատասխանատվությունը, միաձայն կլինեք և կողմ կքվեարկեք նախագծին»,-ասաց նա:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44