Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը, իր թվիթերյան էջում գրառում է արել ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի նոր բրենդի ստեղծման վերաբերյալ:
«Այնքան եմ քեզնով հպարտանում»,-գրել է մարզուհին՝ կից հրապարակելով «Շակմատ» կոնյակի մասին ուշագրավ տեսանյութը:
Դրան ի պատասխան հայազգի միլիոնատերը խոստացել է կնոջը հայկական կոնյակի սիրահար դարձնել: Բացի այդ, Օհանյանը կնոջը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Հիշեցնենք, որ օրերս Օհանյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում պատմել էր հայկական կոնյակի նոր բրենդի՝ «Շակմատ»-ի ստեղծման մասին: Նա մանրամասնել էր, որ կոնյակի առաջին խմբաքանակը կազմված է 2.400 օրինակից: Օհանյանի խոսքով՝ «Շակմատ» կոնյակը 23 տարվա հնեցում ունի:
Նա նկատել էր, որ հայերն իսկապես հպարտանում են իրենց կոնյակով, սակայն Հայաստանի ու հայկական համայնքի սահմաններից դուրս այն այդքան էլ ճանաչված չէ, ինչն «իսկապես ամոթ է»:
Օհանյանը նաև նշել է, որ կոնյակի արտադրության հարցում համագործակցել է Flaviar ընկերության հետ:
Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի արևմտյան շրջանի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ծոռը մտադիր է կոնյակի վաճառքից ստացած գումարի մի մասն ուղղել Հայաստանում անտառների վերականգնման նախագծին:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01