Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու և որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Սիրելի՛ գյումրեցիներ, շիրակցիներ, իմ ընտրողներ, համակիրներ, թիմակիցներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, երեք անգամ Գյումրուց և Շիրակից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, տասը տարուց ավելի եղել եմ ԱԺ-ում և խորապես տիրապետել եմ մարզի և քաղաքի խնդիրներին, պատգամավորական մանդատը ծառայեցրել եմ բացառապես քաղաքի, մարզի և ժողովրդի խնդիրներին:
Հոկտեմբերին էլ մանդատը վերցնելով կատարեցի խոստումս՝ քվեարկելով 6-րդ գումարման խորհրդարանի լուծարման օգտին՝ լիարժեք կիսելով այն կարծիքը, որ այս խորհրդարանը չէր ներկայացնում ժողովրդին:
Այս օրերի ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ընտրողներիս, թե՛ թիմակիցներիս հետ, ստացել եմ բազմաթիվ առաջարկություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու: Ունեի բավարար ժամանակ իրավիճակը վերլուծելու և որոշում կայացնելու: Եվ այս ամենով հանդերձ կայացրել եմ վերջնական որոշում. ես չեմ մասնակցելու այս ընտրություններին:
Շարունակելու եմ հասարակական և քաղաքական իմ ակտիվ գործունեությունը Գյումրիում և հնարավորության սահմաններում լինելու եմ գյումրեցիների և շիրակցիների կողքին: Բոլոր քաղաքական ուժերին և վարկանիշային թեկնածուներին մաղթում եմ հաջողություն, իսկ ժողովրդին այս բարդ իրավիճակում՝ գիտակցված ընտրություն:
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
16:26 20.06.25
13:03 20.06.25
13:46 20.06.25
15:48 20.06.25
13:03 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03