Լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստն սկսելուց առաջ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը:
«Մենք խնդիր ենք դրել, որ երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրություններն անցկացնել: Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, պետք է բացառել հանրակրթության ոլորտի ներքաշումը ընտրական գործընթացների մեջ, արմատախիլ անել վարչական լծակների օգտագործումը ընտրողներին ուղղորդելու համար. «Մեր ընտրություններում եղել է «ասողների» ինստիտուտը, երբ ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել: Դա պետք է բացառել եւ ընտրողի որոշումը պետք է ձեւավորվի քարոզարշավի, քաղաքական բովանդակության արդյունքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է բացառել նաեւ անգամ մեկ քվեաթերթիկի ներառումը մեկ այլ տրցակում, ընդ որում ոչ միայն միջկուսակցական, այլ նաեւ ներկուսակցական կոնտեքստում:
Ինչ վերաբերում է ընտրակաշառքին Փաշինյանն ասաց, որ այդ հարցում իրավապահ մարմինները պետք է նաեւ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանեն, որ բանը չհասնի պատժելուն:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ ընտրացուցակներից, որ պետք է բացառել մեկ ընտրական տարածքից մեկ այլ ընտրական տարածք «միգրացիան»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01