ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին:
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում:
Կլեման Նյալեցոսի Վուլեն ներկայացրել է իրենց կառույցին հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը, դատական համակարգի անկախությանը, դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումներին, քաղհասարակության մասնակցությանը որոշումների կայացման հարցում:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հյուրի բարձրացրած հարցերին, նշել է, որ այս Կառավարության նպատակներից մեկը մարդու հիմնարար, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ապահովումն է և, որպես օրինակ, ընդգծել այս ընթացքում տեղի ունեցած մի շարք խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ իշխանության դրսևորած բարձր հանդուրժողականությունը:
Խոսելով դատական համակարգի անկախությունից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն է ունեցել դատական իշխանության նկատմամբ, լայն կիրառում է ունեցել այսպես կոչված «հեռախոսային արդարադատությունը»: «Մեր Կառավարությունն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ որևէ դատավոր պատվեր չի ստանալու: Դատավորներն ազատ են վարչապետից ու արդարադատության նախարարից հանձնարարականներ ստանալու պարտականությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է նաև Էլեկտրոնային արդարադատության ոլորտում շարունակաբար ներդրվող ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այլն:
Անդրադառնալով որոշումների կայացման փուլում քաղհասարակության մասնակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ, ի թիվս այլ քայլերի, որոնցից մեկը նախարարներին կից գործող հասարակական խորհուրդներն են, պետությունը նաև էլեկտրոնային մի շարք գործիքներ է ներդրել՝ ապահովելու քաղհասարակության մասնակցությունը իրավական ակտերի մշակման փուլում:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բարձր է գնահատել Կառավարության դիրքորոշումը դատավորների անկախության ապահովման հարցում՝ նշելով, որ դրանով Կառավարությունը երաշխավորում է երկրում իրավունքի գերակայությունը:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44