ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ 270 միլիոն 858 հազար դրամ հատկացվեց Արդարադատության նախարարությանը՝ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և անվտանգության համակարգերի հուսալիության մակարդակի բարձրացման համար:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով միջոցներ չէին հատկացվել:
Նրա խոսքով՝ հատկացվող միջոցների արդյունքում կապիտալ կվերանորոգվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցը, ներքին ջրահեռացման համակարգը, էլեկտրալուսավորության ցանցը, ճաշարանը, սանհանգույցներն ու բաղնիքները, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում կկառուցվեն արտաքին կոյուղու ցանց և 143 մ երկարությամբ արտաքին պարիսպ:
Աշխատանքներ են կատարվելու նաև «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանց կառուցելու ուղղությամբ:
Արտակ Զեյնալյանի խոսքով, նույնիսկ եթե այսօր սկսվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ին փոխարինող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, այն կտևի տարիներ, իսկ այդ ընթացքում պետությունը պարտավոր է ապահովել պատշաճ պայմաններ ՔԿՀ-ներում պահվող անձանց համար:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ գնման գործընթացն իրականացվելու է թափանցիկ և արդյունավետ:
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44