Միացյալ Նահանգները թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնել չի պատրաստվում: Այդ մասին հայտնել են Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդից՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված լուրերը, գրում է «Հյուրրիյեթ»-ը: Մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց ԱՄՆ-ն կարող է դիտարկել Գյուլենի արտահանձնումը որպես Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի ֆոնին Էր Ռիադի ու Անկարայի միջև առաջացած ճգնաժամը հարթելու միջոց: ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը նշել է, որ ինչ վերաբերում է Գյուլենի գործին՝ դրանով զբաղվում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, մասնագետները շարունակում են քննել թուրքական կողմի ներկայացրած դիմումն ու փաստարկները: Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Թուրքիան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է նրա արտահանձնումը, սակայն՝ ապարդյուն:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55