ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով փորձագետ Կլեման Նյալեցոսի Վուլեն, ով այս օրերին Երևանում է, իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ:
Նա երկրի նոր ղեկավարությանը կոչ է արել չշեղվել մարդու իրավունքների հիման վրա կատարելագործված ժողովրդավարական համակարգի, երկխոսության մշակույթի և ուժեղ ու անկախ հաստատությունների արմատավորմանը հետամուտ լինելու ուղուց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքում:
«Հայաստանի ժողովուրդը վերաձևում է սեփական ապագան, որը միտված է իրավունքի գերակայության հիման վրա առավել ներառական հասարակության կառուցմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ իրացնում է բոլոր հիմնարար ազատությունները», - տասնօրյա պաշտոնական այցի ավարտին նշել է Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի կունենան իրական փոփոխություններ:
Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հույս է հայտնել, որ դրանք կդառնան ևս մեկ առանցքային իրադարձություն Հայաստանի ժողովրդի կյանքում։ «Կոչ եմ անում անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ու ներառական ընտրություններ, որոնք կնպաստեն անհրաժեշտ բարեփոխումների ու տրանսֆորմացիայի համար նպաստավոր մթնոլորտի ստեղծմանը», - շեշտել է նա։
Վուլեն ողջունել է անցումային շրջանում կառավարության ձեռնարկած սկզբնական քայլերը և իշխանություններին հիշեցրել, որ դեպի զարգացում և առաջընթաց տանող ուղին կախված է այն բանից, թե որքան խորն են հասարակության մեջ արմատացած իրավունքի գերակայությունը, բոլորի համար իրավունքներն ու բազմազանությունը հարգելու մշակույթը։
Վուլեի այցը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով. նա հանդիպել է իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների, ՄԱԿ-ի գործակալությունների ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հատուկ զեկուցողի եզրակացություններն ու առաջարկությունները կներկայացվեն Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում, որը կանցկացվի 2019 թ. հունիսին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01