Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը:
«Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար:
Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը:




13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01