Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ՝ պետնախարարն ուսումնական հաջողությունների իր մաղթանքն է հղել վերջիններիս՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումներն ու ուսանողների արտահամալսարանական ակտիվությունը։
Այնուհետև պետնախարարն ըստ ոլորտների համառոտ ներկայացրել է Արցախի տնտեսության ներկա կացությունն ու առաջընթացը։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Գ․ Մարտիրոսյանը շեշտադրել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը և դրա համատեքստում կաթիլային ոռոգման համակարգի հետևողական ներդրումը՝ ապահովելու համար գյուղատնտեսական արտադրանքում ծավալ-որակ համամասնության պահպանումը։ Պետնախարարը նշել է, որ ոլորտում կառավարության տեսլականն ըստ ենթաճյուղերի գործող հայեցակարգին համահունչ զարգացումն է:
Խոսելով էներգետիկայի մասին՝ Գ․ Մարտիրոսյանը հայտնել է, որ Արցախն էներգետիկ արտադրանքի առումով ինքնաբավությունից արդեն անցում է կատարել արտահանողի կարգավիճակի։ Ասվածն առավել մատչելի դարձնելու համար Գ․ Մարտիրոսյանն ուսանողներին տեղեկացրել է, որ հիդրոէներգետիկ ոլորտում Արցախը թերևս մեծ ներուժ ունի, և զուգահեռաբար շարունակվելու է արևային էներգետիկայի զարգացումը։ «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախում ամբողջությամբ զարգացնում ենք վերականգնվող էներգիան, կամ, այսպես կոչված, կանաչ էներգիան: Այդ առումով մեր հանրապետությունը աշխարհում առաջատարներից է»,- նշել է Գ․ Մարտիրոսյանը։
Հաջորդիվ պետնախարարը խոսել է բնակարանաշինությանը պետական աջակցության մասին։ «Ներկայումս արդեն մեկնարկել է սոցիալական կամ մատչելի բնակարանաշինության ծրագիր, սահմանել ենք պետության համար ցանկալի ֆինանսատեխնիկական չափանիշներ՝ այդ մասին տեղեկացնելով պոտենցիալ ներդրողներին։ Փոխարենը պետությունն իր կողմից իրականացնելու է որոշ ծախսերի համաֆինանսավորում, այդ թվում՝ շինտարածքի ապահովում, արտաքին բարեկարգում և հաղորդակցային ապահովում»,- տեղեկացրել է պետնախարարը։
Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր թեմաների՝ սկսած ԱրՊՀ շենքային պայմաններից և լաբորատոր վերազինումից մինչև երիտասարդական նորարարական բիզնես ծրագրերի և արտերկրյա ուսումնառության պետական խրախուսում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը և կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01