Արցախի հարցի վերաբերյալ անորոշությունն այսօր շատ ավելի մեծ է, քան եղել է նախկինում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Անորոշության աստիճանը այսօր՝ լինի հռետորաբանության մեջ, լինի հասարակությանը հայտնի գործողությունների մասով, շատ ավելի մեծ է, քան մինչ այդ էր, և այս առումով անորոշությունը ծնում է տարբեր ենթադրություններ»,-ասաց նա և հավելեց՝ մնացած մասը մնում է ենթադրությունների դաշտում:
«Իսկ ենթադրությունների հիմք են ծառայում բավականին կոշտ, մինչև անգամ կոպիտ արտահայտությունները, որոնք թույլ են տրվում աշխարհի տարբեր քաղաքական քանի որ ոչ իշխանության կողմից որոշակի արձագանք ենք տեսնում, ոչ էլ վեց ամիս անց Արցախի հարցում ռազմավարության մեջ որևէ նորություն ոչ միայն չի նկատվում, այլ հակառակը՝ կան միտումներ, դեռ նախկինը մի քիչ էլ թուլացված վիճակով շարունակվում է»,-ասաց նա:
Ալավերդյանը, մասնավորապես, նկատեց՝ ավելի շատ է խոսվում նախարարությունների միջև օպերատիվ կապ հաստատելու մասին, ինչպես նաև ոտքի վրա հպանցիկ խոսակցության մասին: «Սա հետընթաց է այն առումով, որ Սանկտ-Պետերբուգում և Վիեննայում պայմաններ էին դրվել Ադրբեջանի առջև բանակցությունները շարունակելու համար, այնինչ դրա մասին այսօր չի հիշատակվում: Հակառակը, որպես արժանիքներ կամ որպես նվաճում հայտնվում են այսպիսի լուրեր»,-ասաց նա:
Դրա հետ միասին, ըստ նրա՝ ավելի քան տարօրինակ տեսակետներ են հնչում, թե ինչպես պետք է ոմանք հաստատեն խաղաղություն այն պայմաններում, երբ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ աշխարհում բավականին բարդանում և խորանում են հակասությունները:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների դիտարկումներին, թե Արցախի հարցում ստորջրյա հոսանքներ են նկատելի, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ՀՀԿ-ին նույն թերությունների մեջ կարող է մեղադրել: «Փաստորեն, փոխարենը փոխեն այն հունը, որի մեջ դրվել է Արցախի հիմնահարցն առաջին նախագահի ու նրա թիմի կողմից, որն ամբողջովին ոչ միայն նահանջողական է, այլ պարտվողական է եղել, ՀՀԿ-ն չի կարողացել այդ հունից հանել Արցախի խնդիրը, այնպես որ, ես ավելի եմ անհանգիստ, քան «Հանրապետականը»»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին և դրանց նշանակությանը Արցախի հարցում, Լարիսա Ալավերդյանը նախ նկատեց, թե ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը մի քանի ասպեկտ ունի. «Եթե արդյունքներով դատենք, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նազարբաևի բաց քարտերով հանդես գալը ապացուցեց, որ ՀԱՊԿ-ը ոչ ՀՀ-ն է թուլացնում, կամ էլ ՌԴ-ն, այլ նրա մեջ ներգրավված նշված անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք տարբեր ձևով ուզում են ապացուցել, թե ով է ավելի ուժեղ Ռուսաստանից»:
Լ. Ալավերդյանի մյուս դիտարկումն այն էր, որ ՀՀ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները և միակարծիք լինեն ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար նշանակելու հարցում:
«ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա ՀՀ-ին: Բելառուսի նախագահի՝ իր իսկ արժանապատվությունը նսեմացնող խոսքերին պետք է նշանակություն տանք այն առումով, որ դա բացասականորեն բնութագրում է հենց այս երկրի քաղաքական էլիտային:
Իսկ ՀՀ քաղաքական ուժերը պետք է ցույց տան իրենց հասունությունը, որովհետև արտաքին բնագավառներում պետք է երկիրը հանդես գա միասնական դիրքորոշմամբ, և թե ինչ սխալներ են գործել կես տարի գործող այս իշխանությունները, դրա քննադատությունից և սխալները նշելուց զատ և վեր, պետք է բոլորը միասնական լինեն՝ պահանջելով ՀԱՊԿ-ից, որ ՀՀ-ն ոչ միայն իրավունք ունի, այլ կարող է և ունակ է ունենալ իր ներկայացուցիչը, ավելին՝ որևէ մեկը չունի այնքան իրավական հիմք՝ ունենալու գլխավոր քարտուղար, որքան ՀՀ-ն»,-եզրափակեց նա:
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
11:48
11:33
17:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03