Նոյեմբերի 16-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը` ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների զինվորական պաշտոնյաներ:
Ներածական խոսքում կարևորելով օրակարգային բոլոր թեմաները` ՊԲ-ի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել ներկաներին ակտիվորեն մասնակցել նիստի աշխատանքներին և կառուցողական քննարկումների արդյունքում, պրոբլեմատիկ հարցերի լուծման վերաբերյալ ձևավորել ընդհանրական մոտեցումներ:
Նախարարի ներածական խոսքին հաջորդել են աշխատակարգով նախատեսված ելույթները, որոնք վերաբերում էին միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների կցագրմանն ու ուսումնասիրմանը, դրանց կառավարմանը, լրահամալրման պլանավորման վիճակին, կազմհաստիքային կառուցվածքի համաձայն` սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբախշման ընթացքին, հաշվառման կազմակերպմանն ու հարակից այլ թեմաների:
Ամփոփելով արդյունքները, Լևոն Մնացականյանը հանձնարարել է ներկա սպայակազմին, ըստ գործառութային պարտականությունների, ռազմական խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանք հաշվի առնել հետագա ծառայության ընթացքում:
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
00:00
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44