Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից: Ըստ նրանց՝ Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ և ոլորտին չի տիրապետում:
«Այգին դիտարկում է զուտ որպես բիզնեսի աղբյուր: Նրա համար կարևոր է ոչ թե կենդանիների առողջությունը, կարևոր է, թե այգուն որքան գումար կտրվի: Օրինակ՝ արջերը, որոնք փրկվում և բերվում են կացարան, դա զուտ գումարի համար է»,- ասաց այգու Կենդանիների բաժնի խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը, որին ազատել են աշխատանքից:
Անդրադառնալով քնեցված 3 առյուծներին, որի մասին հայտարարել էր Ռուբեն Խաչատրյանը, նախկին աշխատակիցն ասաց, որ որևէ մեկն անալիզ չի վերցրել, չի ստուգել առյուծներին: Ըստ նրա՝ առյուծների քնեցումը եղել է առանց հիմնավորման:
Նախկին և ներկա աշխատակիցները նաև կասկածի տակ են դնում օրերս թունավորումից անկած զեբրի հարցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրն անկել է: Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։
Կենդանաբանական այգու անվտանգությանն աշխատակիցը ներկայացրեց Ռուբեն Խաչատրյանի հետ կապված մեկ այլ պատմություն:
«Այգում շինարարական աշխատանքներ են կատարվում, եղնիկներին պետք է տեղափոխեին: Եղնիկներից մեկը գիշերը գլուխը մտցրել էր ցանցի արանքը և սատկել էր: Առավոտյան Ռուբեն Խաչատրյանը գալիս է և ասում է, որ այս կենդանին արժե 800 հազար դրամ, պետք է վճարեք: Ես չեմ ընդունել և ասել եմ, որ դա իմ մեղավորությունը չէ»,- հայտնեց նա:


15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
00:00
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44