Ավստրալիայում անցկացված՝ Արցախի զորակցությանը նվիրված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել:
«Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն և բարություն Արցախի ժողովրդի համար: Մեր համայնքը ցուցադրեց, թե ինչպես կարող է լինել միասնական և ուժեղ` օգնելու մեր Արցախի քաջ ժողովրդին: Շատ ուրախ ենք նվիրատվությունների այսպիսի արդյունքների համար: Ինչպես երգի բառերն են` «Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք», կարծում եմ այս համայնքը կարող է հպարտ լինել իր ակտիվությամբ, ֆինանսական օգնությամբ»,-ասել է Արին Մարգարյանը: Նա ընդգծել է, որ կարևոր չէ, թե ով որքան գումար է նվիրաբերել, քանի որ բոլորը` երիտասարդներից մինչև տարեցներ, միացել են Արցախին օգնելու գործին: Ստացվել են նվիրատվություններ ավստրալական 10 դոլարից մինչև 10 հազար դոլար:
«Մեծամասնությունն, իհարկե, հայերն են նվիրատվություն կատարել, բայց նվիրատվություններ են ստացվել նաև հույներից և ասորիներից: Նրանք են, ովքեր տեղյակ են մեր այսօրվա խնդիրներից»,-հավելել է Արին Մարգարյանը: Հանգանակված գումարն ամբողջությամբ տրամադրվելու է «ԼՂՀ անկախության, անվտանգության և խաղաղության հիմնադրամ»-ին:
Գումարների օգտագործման նպատակի վերաբերյալ կա համաձայնություն Արցախի հետ: Արդեն իսկ հստակ է առաջին ծրագիրը` բանակի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելն է:
Արցախի զորակցությանը նվիրված հեռուստամարաթոնն անցկացվել է հուլիսի 18-ին: Այն անցկացվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի հովանավորությամբ և կազմակերպվել էր ՀՅԴ Ավստրալիայի «Դրո» կոմիտեի և նրա ուղեկից միությունների, Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի և «Արմենիա Մեդիա» մամուլի և տեղեկատվական ընկերակցության կողմից:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16