Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն առաջարկում է կառուցել նոր թունել, որը թույլ կտա լուծել Սևանա լճի ջրային պաշարների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման առաջարկ արեց «Սևանա լճի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովին:
«Մենք դեմ ենք ոռոգման համար Սևանից ջրառ իրականացնելուն: Ոռոգման համար պետք է գտնենք համապատասխան աղբյուրներ, Սևանա լիճը խմելու ջրի շտեմարան է: Այն տնտեսության տեսակետից կարևոր աղբյուր է: Արփա-Սևան թունելով անհրաժեշտ քանակով ջուր պետք է տեղափոխենք Սևանա լիճ: Կա երեք ինժեներական խնդիր՝ Եղեգիս-Սևան հատվածը պիտի վերակառուցվի: Դրա նիշը գտնվում է ցածր մակարդակի վրա և խանգարում է անգամ 6 մետրով ջուրը բարձրացնելու համար: Մենք պետք է վերջին հատվածում կառուցենք նոր թունել՝ ավելի փոքր թեքությամբ, որպեսզի թունելի ելքի մակարդակը հասցնենք մինչ 1917 մետրի, որը կապահովի Արփա-Սևանի ոչ ճնշումային աշխատանքը»,-ասաց Թոքմաջյանը:
Նրա կարծիքով՝ ներկայում այդ նոր թունելի կառուցումը շատ ավելի հեշտ է: Նա առաջարկեց նաև, որ Հրազդան գետի հոսքը համապատասխանեցնեն բնական հոսքին, այսինքն՝ Սևանից 50 մլն խմ-ից ավել բաց չթողնել: Ոռոգման համար պակասը ջրամբարաշինության միջոցով պետք է լրացվի:
Թոքմաջյանը նշեց, որ միամտություն է մտածելը, թե լճի մակարդակի բարձրացումը երկրին կարող է բերել տնտեսական վնաս: Մակարդակի բարձրացումը բազմաթիվ ուղղություններով շահեկան կլինի:
Նա նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գոլորշիացումը և ջրի բարձրացումը շատ չեն փոխվելու: «Մեր կարծիքով՝ գոլորշիացումն ավելանալու է շուրջ 100 մլն խ.մ-ով: Վատ սցենարների դեպքում 200-218 մլն խ.մ.: Այդ ցուցանիշը ամբողջ համակարգում մեծ դեր չի խաղալու խնդրի լուծման համար»,-նկատեց մասնագետը:
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44