Ամերիկյան զույգին եւ անօթեւանին, ում համար նրանք համացանցում հանգանակություն էին կազմակերպել, կասկածում են հանցավոր համաձայնության եւ խարդախության մեջ, հայտնում է CBSPhilly-ը: Քեյթլին Մաքկլյուրը եւ Մարկ Դ՛Ամիկոն, որոնք GoFundMe կայքում 400 հազար դոլար էին հավաքել, կալանավորվել են, ապա ազատ արձակվել: Անօթեւան վետերան Ջոնի Բոբիթը, որին իբր ցանկացել են օգնել, նույնպես կալանավորվել է եւ կմնա կալանված:Մաքկլյուրը պնդել է, որ Բոբիթի հետ ծանոթացել է 2017 թվականի նոյեմբերին, երբ ավտոմայրուղի մտնելիս իր ավտոմեքենայի ընթացքը խափանվել էր: Ոչ հեռվում մուրացկանություն անող անօթեւանն իբր վերջին 20 դոլարը ծախսել էր նրա համար բենզին գնելու համար: Նա որոշել էր նույնկերպ վարձահատույց լինել եւ Դ՛Ամիկոյի հետ համացանցում դրամահավաք էր սկսել: «Ամբողջ արշավը հիմնված էր ստի վրա,- ասել է Բերլինգթոն շրջանի դատախազ Սքոթ Քոֆինան: - GoFundMe-ում դրամահավաքը սկսելուց մեկ ժամ չանցած Մաքկլյուրը ծանոթին տեքստային հաղորդագրություն է ուղարկել, որում խոստովանել է, որ Բոբիթին օգնությունը «սկզբից մինչեւ վերջ հորինվածք» է: Իր բենզինը չէր սպառվել, եւ նա իր վերջին 20 դոլարը չէր ծախսել: Իրականում Դ՛Ամիկոն, Մաքկլյուրը եւ Բոբիթը համաձայնության են եկել, որ սարքեն ու տարածեն սրտառուչ պատմություն, որը մարդկանց կստիպի փող նվիրաբերել»: Քննությունը պարզել է, որ նրանք ծանոթ էին նվազագույնը մեկ ամիս նախքան GoFundMe-ում արշավը: Մաքկլյուրը եւ Դ՛Ամիկոն անօթեւանին հանդիպել են տեղական խաղատներից մեկն այցելության ժամանակ: Հավաքված փողը ծախսվել է ընդամենը մի քանի ամսում՝ Լաս Վեգաս ամանորյա ուղեւորության, BMW ավտոմեքենա եւ բազմաթիվ այլ իրեր, այդ թվում կանացի թանկարժեք պայուսակներ գնելու համար: 2018 թվականի օգոստոսին Բոբբիթը զույգին մեղադրել էր խաբեության մեջ: Նա հայտարարել էր, որ այդպես էլ չի տեսել այն բնակարանը, հանուն որի ձեռնարկվել էր դրամահավաքը: Նրան հասել էր միայն 75 հազար դոլար, անիվների վրա տուն, որը կանգնած էր Մաքկլյուրի եւ Դ՛Ամիկոյի հողամասում, եւ հին փիքափ, որը շուտով ջարդուխուրդ էր եղել: Նրանք բացատրել են, որ փողն իրենց մոտ են պահել,որ դրանք թմրանյութերի վրա չծախսի: Հիմա երեքին սպառնում է մինչեւ 10 տարվա բանտարկություն:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03