Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար առաջիկա պայքարում անկասկած ֆավորիտ է ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկը, հայտնում է The Times պարբերականը: Պարբերականի տեղեկություններով՝ Պրոկոպչուկը, որը զբաղեցնում է Ինտերպոլի փոխնախագահի (2016 թվականից) եւ ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետի (2011-ից) պաշտոնները, նոյեմբերի 21-ին նշանակված ոստիկանական այս կազմակերպության ղեկավարի ընտրություններից առաջ «անշրջելի դինամիկա» է հավաքել, եւ նրա հաջողությունը փաստացի երաշխավորված է թվում:«Մեծ Բրիտանիայի կառավարության հաշվարկով՝ պարոն Պրոկոպչուկը կհաղթի, եւ իմաստ չունի նրան կանգնեցնել»,- փոխանցել է պարբերականի աղբյուրը: Պարբերականն այս պահին Պրոկոպչուկի միակ մրցակից է համարում Ինտերպոլի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հարավկորեացի Կիմ Չեն Յանգին: Պարբերականը, սակայն, չի բացառում, որ իր թեկնածուին կառաջադրի նաեւ ՀԱՀ-ը: Երեք օր առաջ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները փակել են Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի անհետացման գործը: Նա սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից Չինաստան էր մեկնել եւ այդ օրից հետո կապ չէր հաստատել, որից հետո Լիոնի դատախազությունը քննություն էր նախաձեռնեռլ՝ կապված նրա անհայտ կորելու հետ: Չինաստանի իշխանությունները հոկտեմբերի 7-ին հայտնել էին օրենքի խախտման կասկածանքով 64-ամյա Մեն Հունվեյի ձերբակալության մասին, իսկ Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Ինտերպոլի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03