Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հուլիսի 15ը հայտարարվել է որպես այդ օրը զոհված «շեհիդների» (նահատակների) հիշատակի օր: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա տեղեկացրել է, որ այդ օրը ողջ երկրի տարածքում հիշատակվելու են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնող թույլ չտվեցին ռազմական հեղաշրջման իրականացումը:
Էրդողանը հայտնել է, որ երկրում գյուլենականների դեմ գործողությունները շարունակվում են: Նրա տվյալներով` մինչև հուլիսի 21ը երկրում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 10 հազար 410 մարդ, որոնցից 4 հազար 60նն արդեն կալանավորված են:
Հուլիսի 15ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տեղեկություններով` սպանվել է ավելի քան 300 մարդ, որից 100ը` խռովարարներ, մոտ երկու հազար մարդ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55