ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան ներկայացրել է Շիրակի մարզի մի շարք փոքր հիդրոկայանների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակով մի քանի հիդրոկայաններ՝ մասնավորապես «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկա» ՍՊԸ-ները, բարձրացնում են մենաշնորհների ազդեցության հարցն իրենց ոլորտում՝ հայտնելով, որ մի շարք աշխատատեղեր կարող են փակվել:
Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.
«Հրատապ լուծում պահանջող խնդրի հետևանքով սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է: Պատճառը նախորդ վարչակազմի ապօրինություններն են և ստեղծված ամենաթողության մթնոլորտը, որի հետևանքով երկու ընկերություն՝ «Էրստեդ» և «Լայթէկո», կանգնած է սնանկացման վտանգի առաջ:
Խնդիրը մանրամասն տարիներ շարունակ ներկայացվել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Սակայն 2013 թվականից առ այսօր այն լուծում չի ստանում, ինչը ընկերությունների համար նշանակում է վարկային բեռի ծանրացում և անելանելի իրավիճակ:
Պատճառը խորքային է. նախորդ իշխանությունների օրոք ստեղծված ներկլանային կոռուպցիոն կապերը խոչընդոտում էին փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և ոչ միայն, թեև հայտարարությունների մակարդակով ասվում էր հակառակը՝ ներդրումների խթանում, գործարար միջավայրի ստեղծում և այսպես շարունակ: Մինչդեռ ներկայացվող օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կոռուպցիոն շղթան ու կլանի ներսում առկա կապերը շատ ավելին էին, քանի երկրի տնտեսության զարգացման մասին ներկայացվող տեսլականը:
Անսալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերականգնվող էներգիայի զարգացմանը միտված «շարունակական և առաջնահերթ» հոգածության վերաբերյալ հայտարարություններին՝ ձեռնամուխ եղանք Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երի («Ամասիա», «Փարոս», «Կասկադ») կառուցմանը: Իրականացվեց շուրջ 4 մլրդ դրամի ներդրում (հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցներ):
Շահագործմանն ընդառաջ պարզվեց, որ կա արտոնյալ պայմաններում աշխատող ՓՀԷԿ, որին թույլ է տրված իր գործունեությամբ խոչընդոտել մյուսների աշխատանքը:
Արտոնյալը՝ տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունը վայելած «Ջրաձոր» ՓՀԷԿ-ն է: Ճիշտ այն ժամանակ, երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, և նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը՝ արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին:
Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Սա ենթադրում է, որ մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ նվազագույն ելքի բացակայության պատճառով, պարզ ասած՝ չկա անհրաժեշտ ջրաքանակ...
Կրած վնասներն անցած տարիների ընթացքում ահռելի են եղել, միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ և ահռելի տույժեր... Գրավադրվել է վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները, սակայն կատարվածի արդյունքում պարզ է դառնում, որ կառուցված և կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երին չի ընձեռվում շահագործման հնարավորություն՝ կանգնեցնելով սեփականատերերի ամբողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ:
Հարկ է նշել, որ նախքան ՀԷԿ-երի կառուցումը մեր ձեռքի տակ եղել են բոլոր թույլտվությունները, անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ կեղծիքի զոհ ենք դարձել: Այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք արտոնյալ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ին ոռոգման սեզոնին շահագործվել չարտոնելու հարցը, ինչպես եղել է ի սկզբանե՝ ըստ ջրօգտագործման թույլտվությունների, սակայն յուրաքանչյուր քննարկում վերածվել է շոուի:
Այս հարցով անգամ տեղի է ունեցել Ջրի ազգային խորհրդի նիստ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Սա հիշյալ հարցով այն եզակի քննարկումներից է եղել, որ լրջորեն խոսվել է երեք ընկերություններում ստեղծված իրավիճակի մասին: Արդյունքում որոշում է կայացվել այլևս չտալ արտոնություն գեներալ Մանվելի հովանավորությունը վայելող ՓՀԷԿ-ին: Սակայն կոռուպցիոն շահերը կրկին ավելի զորեղ են գտնվել, քան երկրի վարչապետի որոշումները, և դրանք անգամ թղթին չեն հանձնվել:
Այս ամենը մանրամասնորեն ներկայացվել է Հայաստանի նոր իշխանություններին՝ ինչպես համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, այնպես էլ մարզի պատասխանատուներին:
Ստացել ենք խոստումներ, որ իրավիճակը կհարթվի, կվերականգնվի արդարությունը՝ հօգուտ ներդրողի շահերի: Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իսկապես վերջ կտա ամենաթողությանն ու ապօրինությանը, որ մանվելիզմը կլինի անցյալում, որ գործարարների համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, ներդրումային միջավայրը կլինի նպաստավոր, և դաշտում մենաշնորհներ և արտոնյալներ չեն լինի»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01