Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից 17,4 մլրդ դոլար Է կորցրել ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ ընկերության շուրջ ծագած սականդալի ֆոնին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալներից: Ինդեքսը հաշվարկվում Է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնետերեր են: Ընդամենը BBI վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ընկերության բաժնետոմսերը 3 տոկոս են կորցրել մինչեւ նոյեմբերի 16-ին սակարկությունների փակումը՝ իջնելով մինչեւ 139,53 դոլար՝ 2017 թվականից ապրիլից ի վեր նվազագույն մակարդակ: Այսպիսով՝ Ցուկերբերգը 1,63 մլրդ դոլար Է կորցրել մեկ առեւտրաշրջանի ընթացքում: Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում Է 55,3 մլրդ դոլար: Բաժնետոմսերի արժեքի նվազման հետեւանքով Ցուկերբերգն իջել Է վարկանիշի վեցերորդ հորիզոնական այն դեպքում, երբ հուլիսին նա մտնում Էր մոլորակի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ զիջելով միայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսին եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Հուլիսի վերջին Ցուկերբերգի կարողությունը կազմում Էր 86,6 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03