Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ այս փուլում իրենց համար շատ կարևոր է, որպեսզի բացառեն ընտրությունների ընթացքում վարչական լծակների կիրառումը, ընտրակաշառքը, մանկավարժներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավելու դեպքերը: «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ձեր իմացած իմաստով «ասել», թե ում ընտրի: Քաղաքացիները պետք է հետևեն քարոզարշավին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներին, ծանոթանան ծրագրերին և որոշում կայացնեն իրենց քվեարկության վերաբերյալ: Ես ցանկանում եմ ասել, որ պետք է բացառվի դպրոցների տնօրենների և ընդհանրապես մանկավարժների ներգրավվածությունը քարոզչական գործընթացներում» Ոչ մի տնօրեն, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչություն անելու համար, որովհետև նրանց գործառույթը երեխաներին գիտելիք հաղորդելն է և նրանց կրթական պրոցեսը կազմակերպելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ շատ կարևոր է, որպեսզի կարողանան այս փուլում հրաժարվել բոլոր այն մեթոդներից, որոնք նախկինում կիրառվել են: «Գուցե, շատ դեպքերում, կառավարությունը, իշխանությունը ինքն է ներքաշել այն մարդկանց, ովքեր չպետք է լինեն ընտրական պրոցեսների մեջ, հիմա մենք պետք է դրանից հրաժարվենք: Իհարկե, այս պահին գործող Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են քարոզչություն անել, ովքեր չեն կարող քարոզչություն անել, սակայն ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հանրային ծառայողները որոշակի առումով պետք է սահմանափակեն իրենց, որպեսզի հատկապես կրթական օջախները չքաղաքականացվեն: Իհարկե, հնարավոր է, որ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ լինեն հանձնաժողովի անդամներ, բայց դա կապ չունի ընտրական գործընթացի հետ, դա օրենքով սահմանված գործառույթ է, որը պետք է պատշաճ մակարդակով և օրինական ձևով իրականացվի: Ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր ունեն քարոզչության իրավունք, ունեն քարոզչության իրավունք: Խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ փորձ է արվում օգտագործել վարչական լծակներ, սպառնալիքների մեթոդներ կիրառել: Սա քաղաքացու կամքի սահմանափակում է, և մենք ոչ միայն դրանից պետք է հրաժարվենք, այլ այսպիսի ցանկացած դրսևորում պետք է լուրջ հակազդեցության արժանանա»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրակաշառքը և նմանատիպ այլ երևույթները Հայաստանում այլևս տեղ չունեն: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրավապահ մարմինների առջև այս առումով շատ լուրջ խնդիր է դրված: «Ես չեմ ցանկանում, որ գործընթացներն այնպես գնան, որ մարդիկ այս զգուշացումներին լուրջ չվերաբերվեն: Ես կարծում եմ, որ որևէ մեկն ընդհանրապես պետք է փորձ չանի, որովհետև հետո կլինեն կալանավորումներ, ձերբակալություններ, հետո ցույց կանեն՝ կասեն ազատեք մեզ և այլն: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին հանգիստ ենք թողնում: Իրենք թող որոշեն, թե ում են ընտրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ հանկարծ չստացվի այնպես, որ կրիմինալը ընտրական պրոցեսներում որևէ ձևով ներգրավված լինի: Նրա խոսքով՝ այդ երևույթը ևս պետք է արմատախիլ անել, որովհետև քրեական հեղինակության տեղը կամ դերը քաղաքացուն քաղաքական ընտրություն պարտադրելը չէ: «Եթե որևէ մեկը քրեական տարր է, նրա տեղը բանտն է, նա պիտի լինի բանտում կամ էլ պետք է ապրի որպես օրինապահ քաղաքացի, հարգալից լինի երկրի օրենքների, հանրության, քաղաքացու նկատմամբ: Ես հույս ունեմ, որ մենք այս պայմանները ճշգրիտ կպահպանենք: Ես նաև հույս ունեմ, որ դուք բոլորդ ուրախ եք, որ կառավարությունը ձեր առաջ չի դնում խնդիրներ, որոնց կատարումը չի մտնում ձեր պաշտոնական գործառույթների մեջ»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ բոլոր քաղաքական ուժերը քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորություն կունենան:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44