ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:15-ին, Կապանի բնակչուհուց Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:
Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, հարմարեցված առարկայի գործադրմամբ դռան փականը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել բնակարան և գաղտնի հափշտակել զգալի չափերի հասնող գումար:
Նույն օրը Քննչական կոմիտեի Սյունիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1982թթ., անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել վերջիններիս բնակարաններում, որի ժամանակ հայտնաբերվել են մուտքի դռների փականներ բացելու համար նախատեսված հատուկ հարմարեցված գործիքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին և 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01