Այսօր կառավարության արտահերթ նիստ տեղի ունեցավ, որը վարում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց օրակարգում ներառել արտաբյուջեներից հրաժարվելու խնդիրը: «Մենք եկար քննարկել ենք, բայց ժամանակը չի բավարարել, հաշվի առնելով նաև ներքին զարգացումների արագացման աստիճանը, որ մինչև վերջ տրամաբանական ավարտին հասցնենք մի հարց, որը կապված է մի շարք օրենքների փոփոխությունների հետ, որոնք ենթադրում են, որ արտաբյուջետային հաշիվների հետ կապված փոփոխություն կառաջացնի, եթե դեմ չեք, այս հարցը ներառենք օրակարգում»,-ասաց նա:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նկատեց, որ հարցը քննարկվել է կոմիտեի նիստին րոպեներ առաջ: «Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա, և հարցը կոմիտեի նիստին հավանության չի արժանացել: Ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել հետագա քննարկումներ ու միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ, ապա բերել կառավարության նիստ»,-ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց քվեարկել հարցն օրակարգում ներառելու հարցը, քանի որ բոլորը չեն եղել կոմիտեի նիստին: «Հարցը սկզբունքային նշանակություն ունի, կա´մ գնում ենք այդ ճանապարհով, կա´մ չենք գնում, կարող ենք հայտարարել, որ հիմա չենք գնում այդ ճանապարհով, նպատակահարմար չէ և չքննարկենք, բայց կառաջարկեի այդ որոշումը կայացվեր»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանի հարցին, թե ինչ կլինի, եթե մեկ ամսով հետաձգվի այս հարցը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ երկու ծայրահեղ պատասխան կարող է տալ:
«Բացարձակապես ոչինչ, քանի որ քսանյոթ տարի չենք անդրադարձել կամ էպիզոդիկ դրվագային ենք անդրադարձել և ոչ մի անգամ չի հաջողվել այս հարցը վերջին հասցնել»,-ասաց նաև նշեց, որ Ֆինանսների նախարարությանը հաջողվել է ազատվել այդ կարծրատիպից, թե առանց արտաբյուջեի հնարավոր չէ ապրել:
Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցն ընդգրկել օրակարգում, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա երկար ընթացք կպահանջի, կարելի է այս հարցը տեղափոխել այլ հարթակներ, մանրամասն քննարկել, նախապատրաստել կոնկրետ նախագիծ, որը բոլոր ռիսկերին կտա պատասխաններ և նոր դնել քննարկման:
Այսպիսով՝ Ատոմ Ջանջուղազյանի առաջարկած՝ արտաբյուջեների վերացման հարցը օրակարգում ներառելու հարցին կողմ քվեարկեց հինգ հոգի, դեմ՝ յոթ: «Առաջարկը չանցավ, ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, պարո´ն Ջանջուղազյան, որովհետև իրականում ռեֆորմների ճանապարհն իսկապես փշոտ է, սա մի լուրջ հարց է, որը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետաքրքրությունների կենտրոնում է եղել: Վստահաբար մենք պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով, ափսոս մինչ այս պահը անհրաժեշտ խորությամբ հարց երևի չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս գնում են իներցիայով, գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ պետք է հրաժարվել այդ գայթակղությունից, ինչպես, օրինակ՝ Ֆինանսների նախարարությունն է հրաժարվել, բայց նրանց կյանքը դրանից չի տուժել:
«Արտաբյուջեներով ոչ թափանցիկ զանազան հոսքերի կառավարում չի լինելու, արտաբյուջեներից պետք է հրաժարվել»,-հավելեց Արարատ Միրզոյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01