Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին:
Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:
Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության հետագա հնարավորություններին: Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցերը:
Քլեր Մեյթրոն տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: Նա հավելել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03