Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, եւ ամենակարեւորը՝ պատրաստակամ. ոստիտկանության զորքերի 1033 զորամասի ծառայողներն են։ Նոյեմբերի 15-ին՝ առավոտ կանուխ, շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Օգոստոսին նրանք առաջինն են մեկնել սահման եւ երեք ամիս անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
«Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից դիրքեր բարձրանալու պատրաստակամություն եք հայտնելու, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,-ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերի Օսիպյանը:
Նոյեմբերի 15-ը դիրքեր բարձրացող ոստիկաններից մեկի ծննդյան օրն էր նաեւ, հանգամանք, որ նրան չէր խանգարել համազգեստ հագնել ու գալ զորամաս՝ սահման մեկնելու։ Վալերիյ Օսիպյանի հրամանով նա պարգեւատրվեց ոստիկանության զորքերում գերազանց ծառայության երկրորդ աստիճանի մեդալով։
Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց, Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց, ավանդական զուռնա-դհոլի նվագակցությամբ հայրենասիարական երգ ու պարից հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան։ Նոյեմբերի 16-ի գիշերը՝ արտական առաջադրանքը 15 օր փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։ «Հպարտություն եւ պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ. դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը։ Պատիվ ունեմ ձեզնից մեկը լինելու»,-ամփոփեց Վալերի Օսիպյանն ու պարգեւատրեց ծառայության մեջ աչքի ընկքծներին։ Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ արժանացան խրախուսանքի, իսկ մյուսներին հայտարարավեց շանորհակալություն, որոնք կկցվեն նրանց անձնական գործերին։
Պարգեւատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։
14-օրյա հանգստից հետո նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը մայրաքաղաքում՝ մինչեւ կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03