Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի «Սա բավականին յուրահատուկ դեպք է:
46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում հղիության ընթացքը, կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել, և մենք երկու սաղմ դրեցինք, բայց մի սաղմը ինքնուրույն բաժանվեց: Երկու աղջիկ մի սաղմից էին, իսկ տղան` առանձին»,- պատմեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը: Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ և մոր կողքին են:
«Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95, 1. 85 կգ»,- ընդգծեց պրոֆեսորը: Նարինե Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է: «Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,- շեշտեց փոքրիկների մայրը: Նա պատմեց, որ երեխաներ ունենալն իրենց ընտանիքի կյանքի նպատակն է եղել և բազմաթիվ անգամներ են փորձել իրականացնել այդ երազանքը` մասնագետների դիմելով նաև արտասահմանում, բայց արդյունքի են հասել հայրենիքում: Երեխաների հայրը` Գևորգ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող բոլոր մարդկանց և ասաց, որ երբեք պետք չէ հուսահատվել, միշտ պետք է հավատալ: Եռյակը բուժման փուլից դուրս է եկել և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44