Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
«Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են:
Գարո Արմենն էլ հավելել է, որ Մալայզիայում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում Աննա Հակոբյանի ելույթն իրեն հուզվելու և հպարտանալու առիթ է տվել:
«Ձեր ելույթը շատերի սրտին է դիպել, և կարծում եմ, որ այս հարցում մեր համագործակցությունը պետք է հաջողվի՝ նպատակ հետապնդելով ունենալ ոչ միայն սոսկ քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, այլ նոր սերնդի կենտրոն՝ գերժամանակակից միջոցներով հագեցած ու բուժման նոր մեթոդներ կիրառող»,- ասել է Գարո Արմենը: Նա ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամենաարդյունավետ միջոցները, նորագույն լուծումներն ու ժամանակակից մեթոդները՝ նշելով, որ երրորդ սերնդի դեղերի օգնությամբ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ է:
Կողմերը պայմանավորվել են, որ որպես համագործակցության սկիզբ՝ հայազգի բարերարը կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03