Իլ դե Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել է ընտրել կինոյի, երաժշտության և այլ արվեստի տիրապետող հայաստանցի երիտասարդների՝ տարածաշրջանում մեկ տարի բնակվելու, սովորելու և ստեղծագործելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Պեկրեսը, մասնավորապես, նշեց. «Ես առաջարկեցի, որպեսզի Երևանի քաղաքապետը ընտրի մեզ համար երիտասարդ կադրերի, որպեսզի նրանք կարողանան օգտվել 25 հազար եվրո ուսանողական թոշակից և մեկ տարի բնակվեն տարածաշրջանում: Յուրաքանչյուր տարի կընտրվի 50 արվեստագետ, որոնք կպարտավորվեն մեկ տարի գալ, բնակվել և ստեղծագործել Իլ դը Ֆրանս տարածաշրջանում»,-ասաց Պեկրեսը:
Նրա խոսքով` այցի ընթացքում ձեռնարկվել է դասընթացների նոր ծրագրերի մշակումը, մասնավորապես, մաթեմատիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նաև խնդրել է ինձ, որպեսզի սատարենք Ֆրանսիական համալսարանի շենքի ընդլայնման հարցում: Նախատեսվում է նոր շենքի կառուցում` Երևան քաղաքի «Թումո» կենտրոնի մերձակայքում»,- նշեց Պեկրեսը:
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը հավելեց նաև, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպել է ստարտափների և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և քննարկել, թե ինչպես կարելի է ներգրավել հայկական ընկերությունները Իլ դե Ֆրանս տարածաշրջան:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում:
Այցի շրջանակներում Վալերի Պեկրեսը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ և ստորագրել Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ.-ի համար համագործակցության ճանապարհային քարտեզը (գործողությունների ծրագրի, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01