Թուրքիան ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հարցով միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջ չի ներկայացրել ՄԱԿ-ին, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պաշտոնական պահանջի դեպքում իրենք պատրաստ են միջազգային հետաքննության անցկացման հանձնաժողով ստեղծել:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել ու առանձնազրույց են ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համաշխարհային ֆորումի ընթացքում. քննարկվել են Սիրիայի, Եմենի, Կիպրոսի հարցերը, ինչպես նաև Խաշոգջիի սպանության հարցը: Այնուամենայնիվ, միջազգային հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ պաշտոնական դիմում Թուրքիան դեռ չի հղել:
Օրեր առաջ Չավուշօղլուն կոչ էր արել միջազգային հետաքննություն անցկացնել Խաշոգջիի սպանության գործով:
Ավելի վաղ ՄԱԿ-ից հայտնել էին, որ դրա մեկնարկի համար անհրաժեշտ է Թուրքիայի պաշտոնական պահանջը:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:
Ավելի ուշ սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն հերքում են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03