Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, հայտարարել է, որ իր երկիրը «ոչ միայն կդիմանա դրանց, այլև կբարգավաճի»:
Ինչպես նշում է The Guardian-ը, Զարիֆն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հանդիպումից հետո:
«Մենք սովոր ենք ինչպես ճնշմանը, այնպես էլ այդ ճնշմանը դիմակայելուն: Պատժամիջոցները միշտ էլ վնասում են ու նախևառաջ՝ սովորական մարդկանց, սակայն դրանք հազվադեպ են ազդում քաղաքական գծի փոփոխության վրա: Ամերիկյան պատժամիջոցների խնդիրն այն է, որ դրանք մարդկանց բանակցային սեղանի շուրջ չեն տանում, այլ ավելի են ամրապնդում դրանց դիմակայելու վճռականությունը: Մենք, միանշանակ, կդիմանանք դրանց և ոչ միայն կդիմանանք, այլև կբարգավաճենք: Մենք փորձել ենք ամեն ինչ անել դրանց բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար»,-Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ շարքային քաղաքացիները կտառապեն այդ պատժամիջոցներից:
Զարիֆը նաև ասել է, որ իրանական նավթային արդյունաբերությունը նոր շուկաներ կգտնի:
«Նավթային շուկաները միշտ էլ կան, ամեն ինչ կախված է պայմաններից ու գնից: Ես հավատացած եմ, որ Իրանը միշտ էլ վաճառելու է իր նավթը»,-ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, պատճառ բերելով Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող գործունեությունը», խիստ պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ՝ թիրախավորելով բանկային, նավթային, առևտրային, նավաշինական և մի շարք այլ ոլորտներ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55