Նոյեմբերի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Գայանե Սահակյանը շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ:
«1990-94 թթ զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից շատերն ապահովված չեն բնակարանով, շատերն ունեն աշխատանքի տեղավորման, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրներ, իսկ տրամադրվող թոշակն ու նպաստը բավարար չեն»,- ասել է Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ մեծ հույսեր են կապում նոր կառավարության հետ և լիահույս են, որ բարձրացված հարցերը ստանալու են լուծում: Աննա Հակոբյանն էլ հավաստիացրել է, որ անհնարին ոչինչ չկա, սակայն խորհուրդ է տվել աշխատել ճիշտ ուղղությամբ:
«Վստահ եմ, որ ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Խնդիրները շատ են և ծավալուն: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է տիկին Հակոբյանը՝ խոստանալով հնարավորինս աջակցել և օժանդակել ամենահրատապ հարցերի կարգավորմանը՝ մինչև խնդիրներին կտրվի համակարգային լուծում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01