Քամի փչի» հայտնի հիթի համահեղինակ, «Հայք» խմբի անդամ Ֆելիքս Պետրոսյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել է որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում: Tert.am-ի հետ զրույցում Ֆելիքս Պետրոսյանը խոսեց քաղաքականություն մտնելու պատճառների, հաջողության հասնելու դեպքում խորհրդարանում իր անելիքների մասին:
- Պարո՛ն Պետրոսյան, շատերը Ձեզ ճանաչում են որպես «Հայք» խմբի անդամ, ռեփեր, ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնել:
- Ես քաղաքականությամբ միշտ հետաքրքրված եմ եղել, բարձրագույն կրթությունս էլ, մասնագիտությունս էլ միջազգայնագետ է: Միշտ առնչվել եմ քաղաքականությանը, բայց ավելի շատ ստվերում եմ եղել, խորհուրդ տվողի դերում: Իսկ հիմա քաղաքական այլ իրավիճակ է Հայաստանում:
- Վաղուց եք հետաքրքրված եղել, բայց ինչո՞ւ հենց այս ընտրություններում առաջադրեցիք Ձեր թեկնածությունը: Մինչ այդ ի՞նչ խնդիրներ են եղել:
- Որևիցե խնդիր չկար, ուղղակի պատճառներից մեկն այն է, որ մինչ այս ընտրությունները նախկին իշխանությունների օրոք պայմանները լրիվ այլ էին: Այժմ կարծում եմ, որ գրեթե հավասար պայմաններ են բոլոր քաղաքական ուժերի համար:
- Քաղաքական ուժերը գրեթե կասկած չունեն, որ «Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի վարկանիշով մեծամասնություն է ստանալու: Ինչպե՞ս է ստացվում, որ ընտրությունները հավասար են բոլորի համար:
- Անկեղծ, ես էլ եմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ներկայումս մեծ նախադրյալներ ունի, սակայն հավասար պայմաններ ասելով ես նկատի ունեմ, որ ընտրակաշառքներ և նմանատիպ կոռումպացված երևույթներ, կարծում եմ, որ չեն լինելու, և բոլորը ըստ արժանվույն կգնահատվեն և կստանան իրենց համապատասխան քվեները:
Ես էլ ունեմ համախոհներ և կարծում եմ, որ կարելի փորձել և ինչ-որ հաջողության հասնել:
- Դուք «Մենք» դաշինքի անդամ կուսակցություններից ո՞րն եք ներկայացնում:
- Ես անկուսակցական եմ, բայց առաջարկը ստացել եմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:
- Համամասնական ցուցակում ո՞ր համարն եք և ռեյտինգային ընտրակարգով ո՞ր ընտրատարածքում եք առաջադրվել:
- Ցուցակները կհրապարակվեն, կիմանաք, բայց գիտեմ, որ 60-ից հետո եմ: Իսկ ռեյտինգային կարգով առաջադրվել եմ 4-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն): Ինքս Կենտրոնի բնակիչ եմ, ամբողջ կյանքս Կենտրոնում եմ ապրել, տեղյակ եմ խնդիրներին, վատ երևույթներին:
- Այդ ընտրատարածքում են առաջադրված նաև ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Ո՞ւմ եք հիմնական մրցակից համարում:
- Բոլորին էլ համարում եմ մրցակից:
- Իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
- Գնահատում եմ ադեկվատ բարձր:
- Եթե հաջողություն գրանցեք ընտրություններում, Ձեր գործունեության ոլորտը ո՞րն է լինելու, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:
- Այդ ամենի մասին առաջիկայում, երբ քարոզարշավը կսկսվի, ամեն ինչի մասին կփորձեմ հնարավորինս մանրամասն խոսել:
- Մասնագիտությամբ միջազգայնագետ եք, ենթադրում եմ, որ արտաքին ոլորտում եք Ձեզ տեսնում:
- ՀՀ քաղաքացուն հուզող գրեթե բոլոր հարցերով էլ փորձելու ենք ինչ-որ նախաձեռնություններով հանդես գալ, ինչ-որ ծրագրեր առաջ քաշել:
- Ձեզ ընտրոները ձայնը տալու են Ֆելիքս Պետրոսյան քաղաքական գործչի՞ն, թե՞ Ֆելիքս Պետրոսյան շոու-բիզնեսի ներկայացուցչին, «Հայք» խմբի անդամին:
- Այսպես պատասխանեմ, իմ մայրն իր ձայնը տալու է իր որդուն: Այսինքն՝ սա մի քիչ սուբյեկտիվ մոտեցում է: Ինձ որպես քաղաքական գործիչ երբևէ ոչ մեկը չի ճանաչել, բայց ամեն ընտրող ինքը կորոշի, թե ում է տալու իր ձայնը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01