ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի արդյունք:
Նրա խոսքով` ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, ԵԿՀ-ի աջակցությամբ, մշակել է «Հայաստանում ԱՀՈՒ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն /ԱՀՈՒ/ առաջնահերթություն է դիտարկվում ՄԿՈՒ ոլորտում: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ այս փաստաթուղթը կարող է ուղենիշ դառնալ` ԱՀՈՒ ներդրման գործընթացում: «Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը հնարավորություն կտա ակտիվացնել գործատուների հետ կապը և պրակտիկ ուսուցում իրականացնել աշխատավայրում` դրանով իսկ նպաստելով շրջանավարտների մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր էՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի և, առհասարակ, ՀՀ տնտեսության համար»,- նշել է փոխնախարարը` ընդգծելով, որ ԱՀՈՒ զարգացման ճանապարհային քարտեզը ենթադրում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև ֆինանսավորման նոր բանաձևի ներմուծում:
Դիդիյե Ժիլբերին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որԵվրոպական կրթական հիմնադրամը վերջին տարիներին բովանդակային աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտին` ընդգծելով այդ հարցում ԿԳ նախարարության հետևողական աշխատանքը և սոցգործընկերների և գործատուների հետ համագործակցությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ նոյեմբերի 21-ին նախատեսվող «Հայաստանումաշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025 թթ. հայեցակարգի»և ճանապարհային քարտեզի» նախագծի ներկայացումը մեկ անգամ ևս կկարևորի ԱՀՈՒ-ի զարգացումը ոլորտի շահառուների և սոցգործընկերների շրջանում
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44