«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության մեջ վերջերս առյուծի բաժինը կազմում է ոչ թե քաղաքական մրցակիցներին, այլ հասարակությանն ուղղված խոսքը: Ընդ որում, մեծամասամբ այդ խոսքն ունի առավելապես դաստիարակչական բնույթ:
Հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում իշխող ուժը մեծամասնություն կազմելու առումով կենսունակ մրցակից չունի և, ըստ էության, արդեն երաշխավորել է իր հաղթանակը, ինչը հնարավորություն է տալիս անցնել հասարակության հետ երկխոսության:
Բայց երկխոսության հիմքում ոչ թե ծրագրերի ու անելիքների, նոր Հայաստանի տեսլականի ներկայացումն է, այլ առավելապես մուննաթով հագեցած դաստիարակչական հռետորաբանությունը:
Սրա պատճառները մի քանիսն են: Նախ, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հեղափոխական ահռելի սպասելիքները այլևս հնարավոր չէ բավարարել: Հետևաբար իշխանությունն ունի այդ սպասելիքների շեմը իջեցնելու կարիք:
Ինչ-որ առումով սա գուցե պրագմատիկ որոշում է, եթե հաշվի առնենք, որ իրականում բազմաթիվ խնդիրներ հնարավոր չէ լուծել այն արագությամբ ու այն ծավալներով, ինչպես խոստացվել էր:
Երկրորդ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը վերջին ամիսների ընթացքում բախվել է բարդ խնդրի՝ հասկանալով, որ բացառապես նախկինում շրջանառվող կարծրատիպերի դեմ պայքարով հնարավոր չէ հասնել ոչ թռիչքաձև աճի, ոչ էլ որևէ բեկումնային փոփոխության: Այս գիտակցումն իր հերթին բերել է այն եզրահանգման, որ խնդիրը ժողովրդի, հասարակության մեջ է:
Այն, որ հասարակությունը պետության գործուն մասնիկն է, ոչ միայն սպառող է, այլև արտադրող, բնականաբար պարզ է: Բայց հասարակությանը բացառապես ելույթների ու հայտարարությունների մակարդակով դաստիարակելու փորձերը ոչ միայն արդյունավետ չեն, այլևս, ըստ էության, փաստում են իշխանության անգործունակության մասին: Իշխանությունը հասարակությանը դաստիարակելու մի տարբերակ ունի՝ ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հասարակությանը դրսևորել իր ամենալավ կողմերը:
Հատ-հատ, բոլորին, երեք միլիոն հայաստանցիներին դաստիարակել չի ստացվի, բոլորին անկյուն չես կանգնեցնի: Իշխանության խնդիրը ոչ թե հասարակության տարբեր հատկանիշների վրա հղում կատարելն է, այլ հատկանիշներից ամենադրականների դրսևորման համար ուղիներ ստեղծելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42