ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ԼԳԲՏ-ների հարցը բարձրացնել առաջիկա նախընտրական հավաքների ժամանակ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ. «…չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որեւէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անենք իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն»:
Հարցն իհարկե սպանելը կամ քառատելը չէ, հարցը ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ –ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին, վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետեւաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու «մարդամեջ» բերել այդ երեւույթը:
Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ. Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրա՛նց. ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետեւաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն այնպես էլ արեք, հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է:
P.S.
Եթե ասեք այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով եւ հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում) իսկ այդ պարզ հարցը չի լինի:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44