Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։
Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները, Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը, նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել, և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։
Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03