Կառլոս Գոնը հարկայինից «անօրինական» 5 միլիարդ իեն է թաքցրել: Ճապոնիայում, նոյեմբերի 19-ին, խարդախության կասկածանքով ձերբակալված Nissan, Renault և Mitsubishi ավտոկոնցեռնների ղեկավար Կառլոս Գոնը Nissan-ի փողերն օգտագործել է արտերկրում էլիտային բնակարանի ձեռքբերման համար, հաղորդում է Nikkei Asian Review-ը: Նշվում է, որ Գոնը 2010թ. Նիդերլանդներում վենչուրային ընկերություն է հիմնել, իբրև թե արտերկրում ներդրումներ իրականացնելու նպատակով: Ընկերության 6 միլիարդ իեն կապիտալն ամբողջությամբ տրամադրել է Nissan-ը: Սակայն ընկերությունը ներդրումային գործունեությամբ չի զբաղվել, փոխարենը՝ շքեղ կացարաններ է գնել Ռիո դե Ժանեյրոյում և Բեյրութում: Նշվում է, որ Գոնն անփոխհատույց օգտվել է անշարժ գույքից: Ռիո դե Ժանեյրոյի և Բեյրութի հետ կապված է Գոնի մանկությունը, իսկ ահա Nissan-ը որևէ խոշոր գործարք կամ գործընկեր Բեյրութում չունի: Պարբերականի տվյալներով, բնակարանի գնման, սպասարկման և արդիականացման վրա ծախսվել է 2 միլիարդ իեն, միևնույն ժամանակ Գոնը ընկերության հաշվին օգտվել է բնակարաններից՝ Փարիզում և Ամստերդամում: Գոնը մեղադրվում է ֆինանսական օրենսդրության խախտման մեջ: Նա տարիներ շարունակ ընկերության դրամական մուտքերը պակաս է ցույց տվել և ծախսել սեփական կարիքների համար:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44