Դեպքին տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել:
Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, ով մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի դեպքի մասին, ասաց՝ «հայաթի խոսակցություններից գիտեմ»:
Դիտարկմանը, թե տուժող Դավիթ Սիմոնյանն իր ընկերն է եղել, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախկինում մտերիմ են եղել, արդեն մի քանի տարի է չեն շփվում:
Թե արդյոք քաղաքական դրդապատճառ տեսնո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքում, Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ.«Որ տեղյակ չեմ, ինչ ասեմ»:
Հարցին, թե կալանավայրում՝ խցում մենա՞կ է եղել, թե ոչ Հայկ Սարգսյանն ասաց, որ միայնակ չի եղել, այլ մարդիկ ևս եղել են:
Անդրադառնալով 50 մլն գրավի չափին, թե ովքեր վճարեցին այդ գումարը, որ ինքը կալանքից ազատ արձակվեց, ասաց, որ վճարել են իր ընկերները:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01