Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են ներկա և նախկին պատգամավորներ, նախարարներ, կառավարության անդամներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՊՊԾ գունդը գրաված անձինք և այլք:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 4-րդ ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, նույն խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Հարություն Կարապողոսյանը, ինչպես նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Իմ քայլը» դաշինքից առաջադրված են կառավարության մի շարք անդամներ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և փոխնախարարներ Արմեն Փամբուխչյանն ու Հակոբ Սիմիդյանը: Այս ընտրատարածքում դաշինքից ներկայացված են նաև ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Նարինե Թուխիկյանը և Լուսինե Բադալյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն ընտրատարածքում առաջադրված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով:
«Մենք» դաշինքից առաջադրվել են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը: 4-րդ ընտրատարածքում պայքարի մեջ է մտել նաև «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունից այս ընտրատարածքում ներկայացված է նախկին պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունից ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու են ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արեգ Կյուրեղյանը և Աշոտ Պետրոսյանը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15