ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ`4 , ձեռնպահ` 2: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին իրենց դեմ քվեարկելու մասին:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ է քվեարկելու մասին, ես դեմ եմ քվեարկելու: Սա իներցիոն բյուջե է, և ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց որոշ պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհավասարության մթնոլորտը դրսևորվել է նախորդ տարիների բյուջեների նախագծերով: «Մեր խմբակցությունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ գործող կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,-նշեց նա:
ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը:
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
10:02 07.08.25
11:19 07.08.25
11:36 07.08.25
11:55 07.08.25
12:14 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03